Բելլա Փիլոյանի Բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, միջին դպրոց, 6-2 դասարան

2 Մայիսի, 2024
by bellapiloyan
0 comments

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:
Օրինակ
Բակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:
Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.
Օրինակ
Բույսերը, կենդանիները, մարդը:
Բջիջները լինում են բուսական և կենդանական:

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

Բջջի կառուցվածքը

Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

Բջջաթաղանթ՝ սահմանազատում է բջջին շրջակայից, տալիս նրան որոշակի ձև, պաշտպանում միջավայրի ազդեցությունից, ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
Ցիտոպլազմա՝ մածուցիկ անգույն զանգված է, լցնում է բջջի ամբողջ խոռոչը,իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները, նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:
Կորիզ՝ պարունակում է բջջի ժառանգական նյութը, նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:

Օրգանոիդներ՝ ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով: Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին:
Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ:
Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին: Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ։

Հյուսվածքներ

Բջիջների այն խումբը, որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք: Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝
գոյացնող
ծածկող
հիմնական
փոխադրող
մեխանիկական
Գոյացնող հյուսվածքի բջիջներն անընդհատ բաժանվում են և այդ հատկության շնորհիվ բույսերն աճում են: Բույսերում գոյացնող հյուսվածքը տեղակայված է արմատի ծայրամասում և ցողունի գագաթում:

Ծածկող հյուսվածքը բույսը պաշտպանում է արտաքին աշխարհի անբարենպաստ պայմաններից: Հիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը:

Փոխադրող հյուսվածքի միջոցով տերևներից դեպի արմատ և արմատից դեպի տերևներ են շարժվում ջուր, շաքար, աղեր և բազմաթիվ այլ նյութեր:

Մեխանիկական հյուսվածքը ամրություն է տալիս բույսի օրգաններին: Այս հյուսվածքի բջիջներն ունեն երկարավուն տեսք և ամուր բջջապատ:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է բջիջը։
  2. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
    Ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
  3. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
  4. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
    Բջջաթաղանթ սահմանազատում է բջջին շրջակայից, տալիս նրան որոշակի ձև, պաշտպանում միջավայրի ազդեցությունից, ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
  5. Ի՞նչ է հյուսվածքը։
  6. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։
  7. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։
  8. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։

1 Մայիսի, 2024
by bellapiloyan
0 comments

Պապն ու թոռը: Ստեփան Զորյան

Սկզբում ինձ թվում էր, որ պապը չի մահանա, այլ կջահելանա և կապրի երկար իր ընտանիքի հետ, բայց……
Ես շատ հուզվեցի երբ իմացա, որ պապը մահացել էր, բյաց այնքան չէ, որ լաց լինեի։ Հետաքրքիր է, ինչու աղջիկը չմտածեց, որ պապը մահացել է։ Եվ ես այդպես ել չհասկացա, թե ինչու միայն թոռնիկը լացեց, այլ ոչ թե բոլորը։

Աստղիկը շատ ուշադիր եր իր պապիկի նկատմամբ, խնամում եր նրան, օգնում։ Շատ եր սիրում պապիկի հետ ժամանակ անցկացնել։

Եփրեմ պապը բանասեր եր, որովհետև իր վերջին րոպեներին ուզում եր բնություն գրկում անցկացնել, իր ջահել վախտերը հիշել։ Սիրում եր ժամանակ անցկացնել թոռնիկի հետ։

29 Ապրիլի, 2024
by bellapiloyan
0 comments

Հաշվետվություն

Գրի՛ր ապրիլ ամսվա հաշվետվությունը, թե ինչ աշխատանքներ ես կատարել ամսվա ընթացքում: Ի՞նչ ես սովորել, ի՞նչ գրքեր ես կարդացել, ի՞նչ ձեռքբերումներ կամ անհաջողություններ ես ունեցել, ո՞ր օրվա աշխատանքն է քեզ համար եղել առանձնահատուկ և այլն: Աշխատանքիդ կցի՛ր բլոգային հղումներ:

Մայրենի 6

Իմ Ապրիլ ամիսը Սահյանական էր։ Ինձ մոտ շատ դժվար էր ստացվում <<Ստեղծագործական աշխատանքները>>, իմ երևակայությունը չէր բավարարում։ Ինձ առանձնապես դուր եկավ <<Թարգմանական աշխատանք>>-ը, իսկ ամենադժվար ըմբռնելին դա <<Կարդում ենք Սահյան>>։

Ես այս ամիս չեմ կարդացել գիրք, բայց ես ունեմ ընտրած գիրք, որը ես մյուս ամիս կարող է կարդամ (եթե իհարկե գտնեմ գիրքը):

Ես հավանեցի մաքուր օդին դասերը, իհարկե ես չեմ եղել այդ օրը, բայց կուզենայի։

Ապրիլ

Համո Սահյան

Համո Սահյան <<Ամպրոպից հետո>>
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ
Համո Սահյան «Ի՞նչ անեմ, մայրիկ»
Կարդում ենք Սահյան

Ղազարոս Աղայան

Կարդում ենք Աղայան
Կարդում ենք Աղայան

Թարգմանական աշխատանք

Գործնական քերականություն

 

Ես ինձ գնահատում եմ 7, որովհետև Ստեղծագործական աշխատանքներ-ը շատ դժվար էր ստացվում։

Կցանկանայի, որ հեքիաթներ ավելի շատ անցնեինք։

 

 

29 Ապրիլի, 2024
by bellapiloyan
0 comments

Կարդում ենք Սահյան

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

  • Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը:
    Գլխիվայր — շուռ տված
    ալեփրփուր — սպիտակ ալիքներով՝ փրփուրներով
    շառաչում — աղմկել
    Շողք — ինչ որ մարմնի արտացոլունք
    շվաք — ստվեր
  • Առանձնացրու քեզ դուր եկած թարս պատկերը, շարունակիր այն նկարել…
  •  Ինչպիսի՞նն է Սահյանի աշխարհը:
    Գլխիվայր և թարս
  • Իմ աշխարհի տերն ու հյուրը … — ստեղծագործական աշխատանք

<<Իմ աշխարհի տերն ու հյուրը>>

27 Ապրիլի, 2024
by bellapiloyan
0 comments

Տասնորդական կոտորակների կլորացումը

Ենթադրենք, թե ասֆալտապատման աշխատանքների կատարման համար չափել են փողոցի երկարությունը և ստացել 538,816 մ: Իհարկե, անհրաժեշտ ասֆալտի քանակությունը հաշվարկելիս սանտիմետրերն ու միլիմետրերը դեր չեն խաղում:

Այդ պատճառով ստացված թիվը կլորացնում են՝ նրա վերջին երկու կարգերում գրված թվերը փոխարինելով զրոներով և ապա ազատվելով այդ զրոներից՝ 538,800=538,8

Ստացված թիվը մոտավորապես է հավասար ճշգրիտ թվին՝ 538,816-ին:

Դա գրում են այսպես՝ 538,816≈538,8

Այս դեպքում տրված թիվը փոխարինվեց ավելի փոքր թվով: Այդ պատճառով ասում են, որ կլորացումը կատարվեց պակասորդով մինչև տասնորդականների կարգը:

Մինչև տվյալ կարգը պակասորդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով:

Նույն 538,816 թիվը կարելի է կլորացնել նաև հավելուրդով՝ համարելով, որ 538,816≈538,9: Այս դեպքում մոտավոր թիվը կստացվի  տրվածից մեծ:

Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով, իսկ տվյալ կարգի թվին գումարվում է մեկ:

Մենք կատարեցինք նույն թվի կլորացում երկու եղանակներով՝ 538,800=538,8, 538,816≈538,9: Նախընտրելի է այն կլորացումը, որի ժամանակ ստացված թիվը տրվածից հնարավորինս քիչ է տարբերվում (դիտարկված օրինակում նախընտրելի է կլորացումը պակասորդով): Դրա համար պետք է վարվել հետևյալ կերպ՝

1) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 0,1,2,3,4 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում պակասորդով

2) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 5,6,7,8,9 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում հավելուրդով

Օրինակ

Կլորացնենք 892,7084 թիվը:

Եթե կլորացնենք մինչև հազարերորդականների կարգը, կստանանք 892,708

Եթե կլորացնենք մինչև հարյուրերորդականների կարգը, կստանանք 892,71

Եթե կլորացնենք մինչև տասնորդականների կարգը, կստանանք 892,7

Կլորացումը կարելի է շարունակել՝ ստանալով նաև բնական թվեր:

Օրինակ

Եթե կլորացնենք մինչև տասնավորների կարգը, կստանանք 890

Եթե կլորացնենք մինչև հարյուրավորների կարգը, կստանանք 900

Առաջադրանքներ․

1)Թիվը պակասորդով կլորացրե՛ք մինչև տասնորդականները․

ա)0,9382≈0,9

բ)28,2897≈28,2

գ)100,5621≈100,5

դ)1,0625≈1

ե)80,0388≈80

զ)6,0999≈6

է)200,18≈200,1

ը)567,9111≈567,9

թ)0,0008≈0

2)Ասե՛ք, թե մինչև որ կարգն է կլորացված թիվը․

ա)93,6527 ≈ 93,65 — հարյուրերորդական

բ)734,82 ≈ 735 — հազարերորդական

գ)0,563891 ≈ 0,564 — հազարերորդական

դ)0,563891 ≈ 0,6 — տասնորդական

ե)0,7014 ≈ 1 — միավոր

զ)0,102 ≈ 0 — միավոր

3)Գրե՛ք այն բոլոր թվանշանները, որոնք աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կլորացումը ճիշտ կատարված կլինի․

ա)2,66* ≈ 2,66
*=1,2,3,4

բ)0,3* ≈ 0,3
*=1,2,3,4

գ)18,6 ≈ 18,5*
*=5,6,7,8,9

դ)25,03* ≈ 25,04
*=1,2,3,4

ե)7,5 ≈ 7,5*
*=5,6,7,8,9

զ)800,00* ≈ 800
*=1,2,3,4

4) Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները․

ա)0,377 + 3,409 — 2,1006 =

բ)12,4589 — 6,27 + 1,395 =

գ)4,5 + 0,3796 + 1,225 =

դ)0,1 — 0,01 — 0,001 =

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Թիվը հավելուրդով կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները․

ա)7,8932
7,9

բ)85,0639
85,07

գ)0,1111
0,12

դ)0,9999
1

ե)65,6788
65,68

զ)721,8957
721,9

է)2,3845
2,39

ը)18,0936
18,1

թ)55,6009
55,61

2)Աղյուսակում գրված թվերը կլորացրե՛ք մինչև տվյալ կարգը․

26 Ապրիլի, 2024
by bellapiloyan
0 comments

Անվտանգ կենսակերպ

Ինչպես նստել հեռուստացույցի, համակարգչի դիմաց

տեսանյութ

 

Աչքերի լարվածությունը հանող վարժություններ

 

 Պարանոցից ևուսերից հոգնածությունը հանող վարժություններ

25 Ապրիլի, 2024
by bellapiloyan
0 comments

Համո Սահյան «Ի՞նչ անեմ, մայրիկ»

Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ։
Բայց ցաված տեղըս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղըս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ։
Ին՜չ անեմ, մայրիկ:

Զանցել գործիքագոտուն