Բելլա Փիլոյանի Բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, միջին դպրոց, 6-2 դասարան

Գործնական քերականություն

| 0 comments

1.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտիր և տեքստը վերականգնի՛ր:

Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։  Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը դեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

2․Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:

Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում եբենոսյա աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:

— Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:

Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:

— Թե որ վկա չունեք,- ասում է նա,- ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:

— Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:

— Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում, տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:

— Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:

Հարցեր

Ինչո՞ւ էին վիճում կանայք: Դատավորն ինչո՞ւ չէր կարողանում վճիռ կայացնել: Ճշմարտությունն ինչպե՞ս պարզեցին:

Երկու կին վիճում էին մի հավի համար, թե իրենցից ու՞մ հավն է այն։ Դատավորը չէր կարողանում կողմնորոշվել թե նրանցին, որն էր իրավացի։ Օգնություն եկավի մի իմաստուն մարդ, որը հավին տարավ առաջին կնոջ բակը և բաց թողեց։ Հավը մի քիչ շրջելուց հետո դուրս եկավ բակից։ Իմաստունը այս անգամ հավին տարավ մյուս կնոջ բակը։ Հավը պտտվեց — պտտվեց և մտավ իր բունը։ Իմաստունն ասաց — Հավի վկան իր բույնն էր։

 3․Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ համարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:

Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ է վաճառել: Շուտով գործուղվածներից մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում »: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը  բոբիկ են քայլում»:

Ես կարծում եմ, որ այս տարբերակը ճիշտ է ՝ <<Հեռանկարները հիանալի են. բոլորը  բոբիկ են քայլում>> քանի որ այդ աշխատակիցը լավատես էր և կարծում էր, որ մարդիկ ունեն կոշիկի պահանջարկ։ 

4. Տրված հետևություններից ո՞րն է (որո՞նք են) տեքստին համապատասխանում: Ընտրությունդ պատճառաբանի´ր:

Մի ժլատ մարդ գիշերով ստիպված պիտի գնար հարևան քաղաքը: Նա հանդիպեց մի ագահ վարորդի ու խնդրեց իրեն տեղ հասցնել: Երբ տեղ հասան, ուղևորն իջավ մեքենայից ու սկսեց գրպանները շուռ ու մուռ տալ` իբր փող է փնտրում:

-Վա՜յ, սպասի´ր, լուցկի´ տուր, ամբողջ փողս մեքենայի մեջ է ընկել,- ասաց նա:

Այս լսելով` վարորդը քշեց մեքենան: Ուղևորը քմծիծաղ տալով հեռացավ:

Հետևություն`

ա) Աչքածակությունը պատժվում է: Շատի հետևից վազես, ոչինչ էլ չես ստանա:

Որովհետև վարորդը ուզում էր ուղևորի ամբողջ փողը յուրացնել, բայց իրականում նա իր հասանելի գումարն անգամ չստացավ։

բ) Ագահ ու ժլատ մարդիկ խուսափում են իրարից: Նրանք գերադասում են ուրիշների հետ գործ ունենալ, քան իրենց նմանների:

գ) Մարդու հաջողությունը որ գալիս է, էլ գիշեր ու ցերեկ չի հարցնում:

դ) Գիշեր-ցերեկ աշխատող մարդն անպայման վարձատրվում է:

ե) Սրամիտ մարդը միշտ էլ մի բան կհորինի, որ պատժի ագահությունը:

զ) Ագահ ու ժլատ մարդիկ որ հանդիպում են, մեկն անպայման ուզում է խաբել մյուսին:

5. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց:
Բելլան պատրաստվեց քննության։

Ի՞նչը ի՞նչ եղավ:
Պատերազմն ավարտվեց։

Ովքե՞ր ի՞նչ են անում:
Ընկերուհիներս ձնագնդիկ էին խաղում։

Ինչե՞րը ի՞նչ են լինում
Շորերը մաշվում են։

Թողնել պատասխան

Required fields are marked *.


Զանցել գործիքագոտուն