Բելլա Փիլոյանի Բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, միջին դպրոց, 6-2 դասարան

Գրաբարի ընթերցորոն

| 0 comments

Գ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

գովեսցէ գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է

զքեզքեզ

եւ մի՛և ոչ, ոչ թե

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Թող գովի քեզ ընկերդ և ոչ թե քո բերանը, օտարը, և ոչ քո շրթունքները։

Դ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

(Աոակք ԺԷ, 13)

որով, ով որ

հատուցանէհատուցում է, տալիս է

փոխանակ բարւոյբարու փոխարեն

ի տանէ նորանրա տանից

մի պակասեսցէչպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

 

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Ով որ բարու փոխարեն չարով հատուցի, չարը նրա տանից չի պակասի 

Գրաբա՛ր դարձրու այս նախադասությունը.

Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր (մի՛ հատուցաներ), չարը տանիցդ (ի տանէ քումմէ) չի պակասի։
Բարբւոյ չարով մի՛ հատուցաներ, չար ի տանէ քումմէ չի պակասեսցէ։

Երկու նախադասությունների արտահայտած մտքերը տարբերվո՞ւմ են (փաստարկված պատասխանի՛ր)։

Երկու վերևի նախադասություների արտահայտած մտքերը նույնն են, քանի որ ասում են, որ քարին պետք է պատասխանել լավով եթե ոչ, չարը քո տնից չի պակասի։ 

Պատմի՛ր մի պատմություն (կարդացած, լսած, կամ հորինած), որի հետևությունն այս խրատը լինի։

Հիմա կպատմեմ մի պատմություն, որը լսել եմ իմ մայրիկից, իսկ նրան պատմել է իր տատիկը։
Մի օր գյուղում մի աղվես մտնում է նրանց հավաբունը և շատ մեծ վնաս է պատճառում հավերին։ Լսելով աղմուկը պապիկը վերցնում է հրացանը և մտնում է հավաբուն։ Աղվեսը չի կարողանում դուրս գալ։ Պապիկը նկատում է, որ աղվեսը շուտով պետք է ձագեր ունենա։ Նա լցվում է խղճահարությումբ և աղվեսին բաց է թողնում։ Աղվեսը վազում է դեպի անտառ։ Տատիկը շատ է զայրանում պապիկի վրա այդ արարքի համար, ասելով, որ աղվեսը կրկին կգա։ Անցնում է մի շաբաթ, գյուղի ղեկավարությունը պապիկին եռակի շատ հավեր է նվիրում։

Թողնել պատասխան

Required fields are marked *.


Զանցել գործիքագոտուն