Բելլա Փիլոյանի Բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, միջին դպրոց, 6-2 դասարան

Գրքի օր

| 0 comments

ժողովրդական հեքիաթ << Վիշապը >>

Ժամանակին մի քաղաքում, քարանձավում մի հրեշ էր ապրում։ Նա ամբողջ քաղաքի ժողովրդին ահ ու սարսափի մեջ էր պահում։ Ամեն օր պահանջում էր իր համար բերել մեկ կիլոգրամ ոսկի և երեք թանգարժեք քար։ Մարդիկ ստիպված էին կատարել նրա պահանջը, եթե ոչ ,նա պատրաստվում է քաղաքը վառել և բոլոր բնակիչներին ուտել։ Այս ձևով անցավ հարյուր տարի։ Ամեն օր նա ստանում էր գանձերը և մի օր էլ էր երկարացնում նրանց կյանքը։

Մի օր, մի հսկա մարդ, որոշեց վերջ տալ այս ամենին և նա գնաց քարանձավ։ Ճանապարհին նրան մոտեցավ մի կրիա։ Կրիան նրան մի թուր տվեց և ասաց, — << Միայն այս թրով դու կարող ես նրան սպանել, բայց հանկարծ դու էլ վիշապ չդառնաս >>։ Հսկան գնաց, կռվեց և հաղթեց նրան, բայց երբ տեսավ գանձերը գայթակղվեց և դարձավ վիշապ։

Անցավ ևս հարյուր տարի։ Շատ հսկաներ եկան-գնացին, բայց բոլորն էլ վիշապ դարձան։ Մի օր իննը տարեկան մի կոշկակարի տղա որոշեց ինքը գնա և կռվի։ Ճանապարհին կրիան նրան տվեց սուրը և խնդրեց, որ գոնե ինքը չգայթակղվի։ Տղան խոստացավ։ Մի քանի րոպեից նա սպանեց վիշապին և նույնպես նայեց գանձերին , տեսավ որ իր դեմքը այլանդակվում է, հետևվից պոչ է աճում և եղունգների փոխարեն ճիրաններ են աճում։ Նա գլխի ընկավ թե ինչ է կատարվում և հիշեց թե ինչ էր խոստացել կրիային։ Նա հավաքեց իրեն, հասկացավ, որ գանձերն իրեն ոչ ուրախություն և ոչ էլ երջանկություն չեն բերելու և հպարտ դուրս եկավ քարանձավից։ Բոլորը հիանում էին նրանով և համարում իրենց փրկիչը։

Թողնել պատասխան

Required fields are marked *.


Զանցել գործիքագոտուն