Բելլա Փիլոյանի Բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, միջին դպրոց, 6-2 դասարան

Ոսկե գետակ

| 0 comments

Մի փոքրիկ տղա անտառում քայլելիս նկատեց մի գետակ, որն ամբողջությամբ աղտոտված էր թղթի թափոններով, պլաստիկե և ապակե շշերով, զանազան այլ իրերով։ Տղան սկսեց հավաքել աղբը։ Գետակը մաքրվեց և սկսեց խոսել տղայի հետ․
— Շնորհակալություն, որ մաքրեցիր ինձ։ Ես ոսկե գետակն եմ և երախտապարտ եմ քեզ։ Գնա տուն և կտեսնես իմ շնորհակալությունը քեզ։
Տղան տուն գնալիս մտածում էր, որ հաստատ ոսկի է լինելու, որովհետև էլ ի՞նչ կարող էր ոսկե գետակը նվիրել։ Տանը մոտենալիս նա լսեց աղմուկ և երաժշտության ձայն։ Տուն մտնելով նա տեսավ իր բոլոր սիրելի մարդկանց՝ քույր — եղբայրներին, տատիկ — պապիկներին, մայրիկ — հայրիկին և իր բոլոր ընկերներին։ Նրանք մի լավ ուրախացան միասին և տղան հասկացավ, որ իսկական ոսկին իր հարազատներն ու ընկերներն են։

Թողնել պատասխան

Required fields are marked *.


Զանցել գործիքագոտուն