Բելլա Փիլոյանի Բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, միջին դպրոց, 6-2 դասարան

Գարնանային արձակուրդներ, իմ գրքի մասին։ 03.26.2022

| 0 comments

Հարրի Փոթթեր (անգլ.՝ Harry Potter), բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի յոթ մասից բաղկացած հայտնի վիպաշար։ Գրքերից յուրաքանչյուրում նկարագրում է գլխավոր հերոս, փոքրիկ հրաշագործ Հարրի Փոթերի մեկ ուսումնական տարին Հոգվարթսի մոգության և հրաշագործության դպրոցում։ Հիմնական սյուժեն նվիրված է Հարրիի և սև մոգ Վոլան դե Մորտի հակամարտությանը, որը փորձում էր ձեռք բերել անմահություն և իրեն ենթարկել ողջ Մոգական աշխարհը։

Սկսած առաջին վեպի՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» հրապարակումից, որը հրապարակվել է 1997 թվականի հունիսի 30-ին, գրքերը մեծ ճանաչում ստացան ողջ աշխարհում։ Բոլոր 7 գրքերն էլ դարձել են Բեսթսելլերներ և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով Վերջին՝ յոթերորդ մասը վաճառքի է հանվել 2007 թվականի հուլիսի 21-ին։ Գրքի ընդհանուր տպաքանակը կազմել է 450 միլիոն (64 լեզուներով)։ Վերջին չորս գրքերը հաջորդաբար սահմանեցին ռեկորդ՝ ճանաչվելով ամենակարճ ժամանակում ամենաշատ վաճառված գիրք։

Թողնել պատասխան

Required fields are marked *.


Զանցել գործիքագոտուն