Բելլա Փիլոյանի Բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, միջին դպրոց, 6-2 դասարան

Գործնական աշխատանք

| 0 comments

  • Արդյո՞ք Վանի թագավորությունն անկում է ապրել, թե ուղղակի իշխանությունը փոխանցվել է Երվանդունիներին: Թե՞ գործ ունենք նույն պետության ու արքայատոհմի հետ, ուղղակի տարբեր ազգերի աղբյուրներում տարբեր անուններով են հիշատակվում:

Ասորեստանի նոր ուժեղացումն ու նրա հաղթական պատերազմներն ընդդեմ Վանի թագավորության, կիմմերական եւ սկյութական ցեղերի ներխուժումը, Մարաստանի թագավորության կազմավորումը հանգեցրին Վանի թագավորության անկմանը մ.թ.ա. VI դարի սկզբին։ Վանի թագավորության փլատակների վրա ձեւավորվում են մի շարք իշխանություններ: Երկիրը մեկ թագավորության ներքո միավորվում է միայն Երվանդունիների արքայատոհմի օրոք։ Հայկական Երվանդունի թագավորները շարունակում են իշխել Հայաստանում` երբեմն զուգորդելով նաեւ պարսից սատրապի պաշտոնը, կամ գտնվելով նրա իշխանության ներքո:

  • Հայաստանը հպատակ էր Աքեմենյան պետությանը թե ոչ: Հիմնավորեք պատասխանը:

Պարսից արքունիքը, խորապես գնահատելով երկրի ռազմական ներուժը և խուսափելով նոր ապստամբություններից, ստիպված եղավ ճանաչել Երվանդականների իշխանությունը Հայաստանում։ Միաժամանակ պարսից թագավորը նրանց վերածեց պարսից սատրապների։ Շուրջ երկու դար Հայաստանը հանդիսացել է Աքեմենյան Պարսկաստանի տերության սատրապություններից մեկը՝ զբաղեցնելով դրանց համակարգում կարևոր և պատվավոր տեղ։ Գավգամելայի ճակատամարտում Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Աքեմենյան տերության պարտությունից հետո, Հայաստանը վերականգնում է իր անկախությունը:

  • Ըստ Ձեզ ո՞ր ժամանակահատվածում սկսվեց Արտաշեսյանների անկումը: Ինչպե՞ս կկասեցնեիք, եթե դուք կառավարեիք երկիրը:

Հռոմը Հայաստանի դեմ է տրամադրում Կապադովկիային, Պոնտոսին և աղվանական ցեղերին: Մ. թ. ա. 20-ին Հռոմի Օկտավիանոս կայս­րը մեծաթիվ բանակով մտել է Ասորիք՝ Հայաստանը նվաճելու նպատակով: Պատերազմից խուսափելու և երկրի անկախությունն իսպառ չկորցնելու հույսերով՝ հայոց ավագանին դավադրաբար սպանել է Արտաշես Բ-ին: Արտաշիսյան հաջորդ թագավորները եղել են հիմնականում Հռոմի դրածոներ:

 

Թողնել պատասխան

Required fields are marked *.


Զանցել գործիքագոտուն